Վրաստանի Բոլնիսի շրջանի Ռաթեւանի գյուղում առ այսօր անծանոթ խոզի հիվանդույթւոն է տարածվել:
Վերջին երկու շաբաթում Ռաթեւանի գյուղում սատկած կենդանիների թիվը հասել է մի քանի հարյուրի, գրում է «Ախալի Թաոբա» թերթը:
Տեղական բնակիչների խոսքով, ախտանիշները շատ նման են խոզի ժանտախտին, բայց նաեւ նմանություններ ունեն աֆրիկյան տենդին:
Պարենային անվտանգության, անասնաբուժության եւ բույսերի պաշտպանության ծառայությունը հայտարարել է, թե Ռաթեւանիի բնակչությունն իրենց չի դիմել տեղի ունեցածի կապակցությամբ:



























