Իռլանդական Paddy Power բուքմեյքերական գրասենյակը խաղադրույքներ է ընդունում, թե ով է դառնալու Հռոմի հաջորդ Պապը, նաեւ ինչ անուն է իր համար նա ընտրելու: Գրասենյակը, ի դեպ, կարող է դառնալ Վատիկանի զայրույթի թիրախը:

Տվյալ պահին ֆավորիտը նիգերիացի կարդինալ Ֆրենսիս Արինզեն է, ում օգտին խաղադրույքն ընդունվում է 3-ը 1-ին համամասնությամբ: Ֆրանսիացի Ժան-Մարի Լյուսիստերի օգտին խաղադրույքներ են ընդունվում 5-ը 1-ին հարաբերակցությամբ: Բրիտանացի Քեյթ Օ’Բրայենի համար` 20-1, ռուս կաթոլիկների առաջնորդ Տադեուշ Կոնդրասեւիչի համար` 100-1, լիտվացի կարդինալ Աուդրիս Յուոզաս Բակիսի համար` 15-1 հարաբերակցությամբ:

Հաջորդ պապի ամենահավանական անունը կլինի Բենեդիկտոս (3-1), Հովհաննես Պողոս (7-2), Պիոս (6,1) հարաբերակցությամբ են ընդունվում խաղադրույքները, հայտնում է «Էխո Մոսկվին»:

Ի դեպ, մի իտալուհի 15 հազար եվրո է դրել իտալացի կարդինալ Մարտինիի օգտին, եւ հաղթելու դեպքում կստանա 40 հազար եվրո: