Շների հունական «Ալոպեկիս» ցեղատեսակին լրիվ ոչնչացում է սպառնում, որը հայտնի է Հին Հունաստանի ժամանակներից: Սալոնիկում Zootechnia-2013 կոնֆերանսի ժամանակ ներկայացված տվյալների համաձայն` այդ ցեղատեսակի ստանդարտներին համապատասխանող ընդամենը 58 շուն կա, որոնք, ըստ գիտնականների, մշակութային ժառանգության մաս են:

Ալոպեկիսը Հունաստանի տարածքում հայտնվել է դեռեւս Միկենյան քաղաքակրթության ի հայտ գալուց առաջ: Հին հունական արվեստում պահպանվել են այդ շան պատկերով շատ նկարներ` սափորների, արձանների ու դրամների վրա: Փոքր աղվեսի նման այդ շունը, որի հասակն ընդամենը 20-30 սմ է, օգտագործվել է որսի, նաեւ հոտի կամ տան պահպանման նպատակներով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: