ԱՄՆ-ում մարդկային դեմքով շուն է ապրում: Գիտնականների կարծիքով` շան մռութի նմանությունը մարդկային դեմքի հետ էվոլյուցիայի արդյունք է: Շնիկը մեծ հեղինակություն է վայելում ԱՄՆ բնակիչների շրջանում:
Տոնիկ անունով շնիկն ապրում է Ինդիանա նահանգում, նրա մայրը շի-ցու ցեղաստեսակից է, իսկ հայրը, ամենայն հավանակնությամբ, պուդել է, հաղորդում է «Delate.info»-ն:
Իր երկու տարվա կյանքի ընթաքում շնիկը բազմաթիվ փորձությունների միջով է անցել, նրան ցանկացել են էֆթանազիայի ենթարկել, սակայն փրկվել է կենդանիների պաշտպանների շնորհիվ: Կենդանին միանգամայն առողջ է, եւ կամավորները նոր տեր են փնտում «մարդատիպ» շնիկի համար:





























