NEWS.am–ը զրուցել է Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանի հետ.

Պարբերաբար շրջանառվում է  գերիների եւ անհետ կորածների հարցերով իրավասու կառուցների հանդիպման անհրաժեշտության թեման, սակայն  առաջընթաց չկա:  Շարունակո՞ւմ է ադրբեջանական կողմը հրաժարվել  հանդիպումներից եւ ինչո՞վ է դա պայմանավորված: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս են կատարվում աստրախանյան պայմանավորվածությունները:

Միանգամայն ճիշտ է: 2009թ-ից  մենք համառորեն փորձում ենք հանդիպում ունենալ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետհանձնաժողովի հետ` տեղեկատվության փոխանակման, հարցումների իրականացման, համագործակցության նոր ուղիների  որոնման նպատակով, քանի որ մինչ օրս անհայտ են մնում հայուրավոր մարդկանց ճակատագրեր, որոնք անհետ կորել են ղարաբաղյան պատերազմի արդյունքում:

Ինչպես հայտնի է,  հայկական եւ ադրբեջանական հանձանաժողովների ներկայացուցինչերի միջեւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2006թ. սեպտեմբերին Բրյուսելում: Մեր ներկայիս առջարկությանը պաշտոնական Բաքուն արձագանքեց միայն 2012թ. գարնանը` երեք տարվա լռությունից հետո, սկզբում` դրական,  սակայն աշնանը կրկին փոխեց իր դիրքորոշումը` դա բացատրելով «ստեղծված իրավիճակում» հանդիպման անհնարինությամբ: Սակայն, թե ինչ «իրավիճակի»  մասին էր խոսքը, ադրբեջանցիները չեն բացատրել:

Ինչ վերաբերում է աստարխանյան պայմանավորվածությունների պահպանմանը, ապա նկատելի տեղաշարժեր կամ, թեկուզ, համագործակցության ցանկություն ադրբեջանական կողմից չկա: Այս կապակցությամբ ցանկանում եմ եւս մեկ անգամ նշել, որ Հայաստանի իշխանությունները մշտապես համգործակցության  պատրաստակամություն են հայտնել եւ մշտապես իրականացրել են ստանձնած պարտավորությունները, ինչ, ավաղ, չի կարելի ասել ադրբեջանցիների մասին:

Այդուհանդերձ, մենք չեն կորցնում հույսը  եւ չենք դադարեցնում ադրբեջանական կողմի հետ բանակցությունների վերսկսմանն ուղղված ջանքները` երրորդ երկրի տարածքում  հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ:

Ավելի վաղ տեղեկատվություն կար  մեր ռազմագերիների, ազատամարտիկների եւ քաղաքացիական անձանց` ադրբեջանական կողմում հնարավոր գտնվելու մասին: Նշվում էր մոտ 90 հոգանոց ցուցակի մասին:  Ինչպի՞սին է ներկայումս այդ ցուցակի հետ կապված իրավիճակը:

Հենց այդ մասին էի ասում: Արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորած մեր հայրենակիցների ցուցակը Հայաստանի ԱԳ նախարարության կողմից պաշտոնապես ուղարկվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակ, որը կոմիտեի Բաքվի ներկայացուցչության միջոցով փոխանցել է Ադրբեջանի վերոնշյալ պետհանձնաժողովին: Ողջ անցած տարին այդ փաստաթուղթը նրանց մոտ էր, սակայն պատասխանը ստացվեց տարեվերջին, բայց այն չի կարելի ինֆորմատիվ համարել: Բացի այն, որ ցուցակում առկա որոշ  անձնաց անհետ կորած լինելու հանգամանքը կասկածի տակ էր դրվում ադրբեջանցիների կողմից, մնացած անձանց մասով տեղեկատվությունը սովորական բյուրոկրատական գրություն էր հիշեցնում, որը ինձ ստիպում է եզրակացնել, որ իրականում ոչ մի ճշտում էլ չի իրանացվել: Իսկ պատասխանել են միայն այն պատճառով, որ վերջին շրջանում նշված հարցին մեծ ուշադրություն է դարձվում միջազգային հանրության եւ այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների կողմից, ինչպիսին ՄԱԿ-ն է:

Ներկայումս մեր կողմից լրացուցիչ աշխատանքներ են իրականացվում քննարկման եւ, անհրաժեշտության դեպքում, ցուցակի լրամշակման ուղղությամբ` ԿԽ-ի, հնարավոր է, այլ կազմակերպությունների միջոցով եւս նոր հարցում ուղարկելու  նպատակով:

Որքան հասկանում եմ, նշված ցուցակը վերաբերում է անցած տարիներին: Կա՞ն տվյալներ վերջին տարիներին անհետ կորածների մասին, ինչպես Արթուր Բադալյանը:

Այո, նշված ցուցակում այն անձանց անուններն են, որոնց` ադրբեջանական գերության մեջ լինելու մասին տեղեկություններ ստացվել են տարբեր աղբյուրներից  եւ տարբեր ժամանակներում  մինչեւ 2000-ականների կեսերը:  Ինչ վերաբերում է  վերջին տարիների ընթացքում անհետ կորածներին, իսկ ավելի ճիշտ` 2006-2007թթ. սկսած, ապա կորած եւ ադրբեջանական գերության մեջ հայտնված մեր հայրենակիցների մասին տեղեկություններ մեզ հաջողվել է ունենալ եւ հասնել ադրբեջանական կողմի հաստատմանը, թեեւ ցավով պետք է նշեմ, որ նրանցից ոչ բոլորին է հաջողվել կենդանի վերադարձնել հայրենիք:

Կա՞ն փոփոխություններ անհետ կորածների ցուցակում` 200 ավելի Հայաստանի, 700-ից ավելի ԼՂՀ-ի մասով:

Գրեթե ոչ: Մինչ օրս Հայաստանից եւ Արցախից անհետ կորած  է մնում մոտավորապես հազար մարդ:

Պետության կողմից անհետ կորածների խնդրին վերաբերմունքը բավարա՞ր է, եւ հանրությունն արդյոք  համապատասխան կերպով է վերաբերվում նախկին գերիներին:

Հայաստանում անհետ կորածների խնդիրների լուծման հարցը վաղուց արդեն պետական մակարդակի վրա է: Պետք է նշել, որ անհետ կորածների հարցը մշտապես գտնվում է երկրի նախագահի վերահսկողության ներքո: Նրան մշտապես զեկուցվում է այդ ոլորտում իրականացվող միջոցառումների ընթացքի եւ արդյունքների մասին:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա վստահորեն կարող եմ դրական պատասխանել: Հայաստանում, ի տարբերություն հարեւան պետության, նախկին գերիներին դավաճանի պիտակ չի կպցվում, իսկ հանրությունը նրանց կարեկցանքով է վերաբերվում:

Ներկայումս, որքան ինձ հայտնի է, ՀՀ տարածքում ադրբեջանցի մեկ գերի կա: Ավելի վաղ նա  հրաժարվել էր հայրենիք վերադառնալ: Նա պնդո՞ւմ է հայրենիք չվերդառնալու իր որոշումը:

Այո, խոսքը ադրբեջանական բանակի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջեւի մասին է,  ով մեր կողմն անցել էր  անցած տարի հուլիսին  եւ հենց սկզբից էլ հայատարարել, թե չի ցանականում վերադառնալ Ադրբեջան:  Նա մինչ օրս չի փոխել դիրքորոշումը եւ չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան: