Ստամբուլում տուն կբացվի կանանց կողմից բռնության ենթարկված տղամարդկանց համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության հարցերի նախարար Ֆաթմա Շահինը:
Այդ տունը կգործի խիստ գաղտնիության պայմաններում: Այդ նպատակով շենքի կառուցումը եւս հրապարակային չի լինի, հասցեն եւ հեռախոսը տեղ չեն գտնի որեւէ տեղեկատուի մեջ, շենքի վրա ցուցանակ չի տեղադրվի, որը կտեղեկացնի, թե ինչ նպատակով է օգտագործվում շենքը: Այն կպահպանի ոստիկանությունը:
Նախատեսված է, որ այդ շենքը կկարողանա միաժամանակ ընդունել 30 տղամարդու, որոնք կարող են օգտվել նույն հնարավորություններից, ինչ կանայք` նմանատիպ ծառայություններում (հոգեբանական աջակցություն, նախապատրաստման դասընթացներ, իրավական օգնություն եւ այլն):
Ինչպես հաղորդում է «Ռուսաստանի ձայնը», վիճակագրության համաձայն, թուրքերի մոտ 3 տոկոսը ֆիզիկական բռնության են ենթարկվում թրքուհիների կողմից:





























