Միայնակ կարմիր կովիկը ցանկանում է ծանոթանալ. Մեծ Բրիտանիայում սկսել է ծանոթությունների կայք գործել կովերի եւ ցլերի համար: Զույգ ընտրելու համար պետք է նշել ոչ միայն արտաքին տվյալները, այլ նաեւ բնավորության գծերը եւ սովորությունները:

Պորտալի հեղինակները մեծ հույսեր ունեն, որ այն շատ կօգնի տեղի ֆերմերներին: Կարմիր կովիկի համար զույգ ընտրելը շատ գյուղացիների համար լուրջ խնդիր է: Նրանք ստիպված են լինում այցելել հարեւան տնտեսությունները, պայմանավորվել սեփականատերերի հետ: Հիմա արդեն պետք չի լինի այդ ամենի համար ժամանակ ծախսել:

Ի դեպ, շնորհիվ այդ կայքի, արդեն անձնական երջանկություն է գտել ավելի քան կես մլն կենդանի, հաղորդում է «Առաջին ալիքը»: