Նոր Զելանդիայի ազգայնական կուսակցության պատգամավոր Ռիչարդ Պրոսերը հանրության վրդովմունքն է հարուցել արեւմտյան ավիաընկերությունների ինքնաթիռներով 19-35 տարեկան տղամարդ մուսուլմանների թռիչքն արգելելու իր առաջարկով:
Երկրի վարչապետ Ջոն Քեյը Պրոսերի շարադրած հոդվածն անվանել է «անհեթեթություն», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Նոր Զելանդիան՝ ամենից առաջ» կուսակցության առաջնորդ Ուինսթոն Փիթերսը հայտնել է, որ իր գործընկերը «չի կարող ընդունել», որ մուսուլմանների մեծ մասը խաղաղ են եւ օրինապահ:





























