Femen ուկրաինական շարժման ակտիվիստուհիները ակցիա են արել փարիզի Աստվածամոր տաճարում` ի պատիվ Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապի հրաժարականի:
Խառնվելով զբոսաշրջիկների հետ` ութ ակտիվիստուհիները ներթափանցել են տաճար, որտեղ ցուցադրվում են 9 նոր զանգերը, եւ նետելով հագուստները` կիսամերկ կանայք փայտերով հարվածել են զանգերին ու բղավել «Պապն այլեւս չկա»:
Նրանց մարմնին մարկերներով գրված է եղել «Ոչ այլատյացությանը», «Հավատի ճգնաժամ» եւ «Հաջողություն, Բենեդիկտոս»:
Միջամտել է տաճարի պահակախումբը, որը օրինախախտներին դուրս է հանել տաճարից: Աղջիկներն այնտեղ էլ բղավել են մոտ 10 րոպե:
Հիշեցնենք, որ Հռոմի Պապը հայտարարել էր, թե տարիքի պատճառով հրաժարական է ներկայացնելու փետրվարի 28-ին:































