Շոտլանդիայի իշխանությունները վստահեցրել են բնակիչներին, որ քաղաքում այլմոլորակայինների հայտնվելու դեպքում նրանց սպասում է ջերմ եւ բարեկամական ընդունելություն: Պաշտոնյաները նման հայտարարություն են արել քաղաքի բնակիչներից մեկի անանուն ու տարօրինակ հարցմանն ի պատասխան, հաղորդում է Herald Scotland-ը:

«Ինձ հետաքրքիր է իմանալ, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն մեր անխուսափելի հանդիպման դեպքում»,-հարցրել է Գլազգոյի բնակիչը:

Իշխանությունները հումորով են արձագանքել հարցին եւ ուշադրություն դարձրել նրան, որ «այլմոլորակայինների հետ շփման հարցում իրավական բազան այնքան էլ հստակ չէ եւ 1967 թվականի տիեզերքի մասին պայմանագրում եւս չկան կոնկրետ դրույթներ»: Նշվել է նաեւ, որ Գլազգոն զբաղեցնում է Երկիր մոլորակի մակերեսի ընդամենը 0,00003 տոկոսը եւ այլմորոլակայինները դժվար թե հետաքրքրվեն հենց իրենցով, թեեւ ոչ ոք չի կարող բացառել նման հնարավորությունը, հաղորդում է «ՄԻՌ»-ը: