Թուրքական ոստիկանությունն իսկական վամպիրի է ձերբակալել, որը սնվել է մարդկային արյունով եւ հարձակվել է մարդկանց վրա: 23-ամյա երիտասարդն ամուսնացած է եղել եւ անգամ դուստր է ունեցել, հաղորդում է Live Science-ը:
Նշվում է, որ սկզբում նա կտրել է սեփական ձեռքերը, կուրծքն ու փորը` արյունը խմելու համար: Հետո հորը խնդրել է դոնորական արյուն գնել: Իսկ ավելի ուշ հարձակվել է մարդկանց վրա, ուժեղ կծել, որպեսզի խմի արյունը:
Ոստիկանները նրան ուղարկել են հոգեբուժարան: Բժիշկները նրա մոտ այլ շեղումներ էլ են նկատել, մասնավորպես, անձի երկվություն:
Հոգեբույժների կարծիքով` հիվանդն սկսել է արյուն խմել հոգեկան ցնցումներից հետո. մասնավրապես, նրա աչքի առջեւ մահացել է իր 4-ամսական դուստրը: Նա վկա է եղել, թե ինչպես են սպանել իր քեռուն, թե ինչպես է իր ընկերը կտրել մեկ ուրիշի գլուխը: Բժիշկներին առայժմ չի հաջողվել նրա մոտ նվազեցնել արյան նկատմամբ մղումը:





























