Ֆրանսիայում 5 չեչեններ են դատապարտվել. նրանք Ֆրանսիայի հարավային Գրաս քաղաքի ուղղիչ դատարանի կողմից դատապարտվել են 4-5 տարվա ազատազրկման:

Հայտնի է, որ 2011 թվականի մայիսի 19-ին,Կաննի մոտ գտնվող Լե-Կանե կոմունայում  դանակներով, բեյսբոլի մականներով, երկաթներով զինված 20 մարդ հարձակվել է ավտոբուսի վրա, որի մեջ գտնվել են VIP Room  գիշերային ակումբի 11 պահակները:

ՌԱՊՍԻ գործակալությունը` վկայակոչելով Nice Matin պարբերականը, երկու վարկած է առաջ քաշել նախանցյալ տարվա իրադարձությունների վերաբերյալ: Դրանցից մեկի համաձայն` խոսքը Կաննում անվտանգության ապահովմամբ զբաղվող ձեռնարկությունների շուկայի ազդեցության գոտիների բաժանման մասին է: Երկրորդի համաձայն` չեչենները վրեժ են լուծել այն բանի համար, որ իրենց ներս չեն թողել ակումբ:

Ինչպես գրում է «Ռիդուսը», Ֆրանսիայի արդարադատությունը քննել է նախնական պայմանավորվածությամբ հանցախմբային բռնի գործողություններ իրականացրած հինգ մարդու գործ: Դատարանի որոշմամբ` չորս հոգու դատապարտել են  չորս տարվա, իսկ հինգերորդին`  5 տարվա ազատազրկման: Վերջինս դատապարտվել է հեռակա կարգով, քանի որ նրան այդպես էլ չեն կարողացել ձերբակալել: