Արեւելյան Վրաստանի Խաշուրի երկաթգծի ավելի քան 800 աշխատակիցներ, այսօր` փետրվարի 13-ին, գործադուլ են հայտարարել` պահանջելով բարձարցնել իրենց աշխատավարձերը եւ վերականգնել չեղյալ հայտարարված արտոնությունները:
Գործադուլավորները նախապես նախազգուշացրել էին ղեկավարությանը վթարային իրավիճակների գոյություն ունեցող ռիսկերի մասին, նշելով, որ մտադիր չեն վերսկսել աշխատանքը, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ աշխատանքային պայմանների բարելավման պահանջով գործադուլ էին հայտարարել Ճիատուրիի (Արեւմտյան Վրաստան) հանքափորները: Նրանք հայտարարել են, որ 2012-ի աշնանը ղեկավարությունը խոստացել էր լուծել առկա խնդիրները, սակայն չէր պահել տված խոստումը:




























