Քարոզարշավի արդյունքները ցույց են տալիս, որ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակ կտանի նախագահական ընտրություններում, ընդ որում` առաջին փուլում: Այդ մասին փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է թեկնածուի շտաբի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

Խուրշուդյանը նաեւ բարձր է գնահատել իր առաջնորդի քարոզարշավը եւ դրա արդյունքները, քանի որ այն հանգեցրել է երկրում քաղաքական մթնոլորտի փոփոխության. «Դա նշանակում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ գնում է հաղթելու»: Միաժամանակ Հովսեփ Խուրշուդյանը լրատվամիջոցներին եւ բնակչությանը կոչ արեց առավել զգոն լինել, քանի որ հենց ընտրությունների վերջին օրերին են կաշառք բաժանում. «Ցուցակները նրանք արդեն ճշտել են, այժմ սկսելու են բաժանել»:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am