Orange-ը բաժանորդներին ինքնասպասարկման ծառայություն է առաջարկում։ Ինչպես NEWS.am-Ինովացիային տեղեկացրին «Orange Արմենիա» ընկերությունից, նոր ծառայությունը թույլ է տալիս ցանկացած պահի դիտել ընթացիկ հաշվեկշիռը եւ վերջին գործողությունները, ընդունված եւ այլ համարներին կատարված վճարումների պատմությունը։ Առաջարկվող ծառայության միջոցով բաժանորդները կարող են նաեւ փոփոխել ակտիվ ծառայությունների ցանկը, վերալիցքավորել հաշիվը, պատվիրել հաշվի վերծանում:
«Orange Արմենիան» «France Telecom» խմբի անդամ է, եւ հետևում է խմբի որդեգրած քաղաքականությանը, որը ծառայությունների հարմարավետությունն է բաժանորդների համար",- ասել է «Orange Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Հիշեցնենք, որ «Orange Արմենիան» Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ սկսեց մատուցել նախորդ տարվա նոյեմբերի 5-ից։




























