Ռուսաստանի գյուղատնտեսության նախկին նախարար Ելենա Սկրիննիկին կանչել են հարցաքննության »Ռոսագրոլիզինգ» կազմակերպության բյուջեից կատարված հափշտակումների գործով:
Քննիչը հարցեր է տվել 2007-2009 թվականների վերաբերյալ, երբ «Ռոսագրոլիզինգը» ֆինանսական վարձակալության մի շարք պայմանագրեր էր ստորագրել առեւտրային ընկերությունների հետ: Դրանք ացել էր Լիպեցկի մարզի գյուղատնտեսականվարչության ղեկավար Ալեգ Դոնսկիխը, ով այժմ անհետ կորել է:
Մեքենայությունների սխեման շատ պարզ էր, ձեռնարկությունների տնօրենները ակտեր էին գրում, թե սարքավորումներ են ստացել եւ մոնտաժել, բայց քննության ժամանակ պարզվել էր, որ ոչ մի սարքավորում չկա այդ ձեռնարկություններում: Պետությանը հասցված վնասը կազմել է 600 մլն ռուբլի:
Սկրիննիկը բանավոր է պատասխանել հարցերին: Այդ գործով ավելի վաղ հարցաքննվել էր նաեւ պաշտպանության նախկին նախարար Սերդյուկովը:
Սկրիննիկը 1997-2001թ.թ. եղել է «Ռոսլիզինգի» խորհրդի նախագահը, 2001-2008 թ.թ. եղել է «Ռոսագրոլիզինգի» գլխավոր տնօրենը, իսկ 2009-2012թ.թ. եղել է գյուղատնտեսության նախարարը:




























