Երկրների մեծ մասում քաղաքական գործիչները հանդես չեն գալիս մարդու իրավունքների օգտին, այլ մտածում են միայն իշխանություն նվաճելու մասին: Այս մասին, այսօր` փետրվարի 143-ին, Գյումրիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու, ԱԻՆ նախագահ Պարույր Հայրիկյանը, հավելելով. «Իմ հիմնական նպատակը ժողովրդին սեփական ապագան կերտելու գործիքով ապահովելն է»: Գյումրիից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Դա ժամանակակից ժողովրդավարության մոդելն է: Ավելի կոնկրետ, 6 ամսվա ընթացքում ես սահմանադրական բարեփոխումներ կիրականացնեմ: Հայաստանում այլեւս չի լինի նախագահ, կլինի վարչապետ եւ փոխվարչապետ: Այն պատգամավորները, ովքեր չեն գա խորհրդարան, չեն ստանա որոշ քանակության ձայներ, հնարավորություն կունենան իրենց ձայնը տալ խորհրդարան անցած պատգամավորներին մեկ շաբաթվա ընթացքում: Այդ ամենն արվում է այն նպատակով, որպեսզի ընտրություններին մասկացած յուրաքանչյուր քաղաքացի իմանա, որ ոչ մի ձայն չի կորում»,-նշել է Հայրիկյանը:




























