Այսօր` փետրվարի 14-ին, ժամը 10.30-ի դրությամբ, Հայաստանի տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ է Շիրակի մարզի Բերդաշեն գյուղի միջհամայնքային ավտոճանապարհը եւ Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները եւ Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:




























