Երեւանում կկայանա գրող եւ թարգմանիչ Ելենա Ասլանյանի «Լճի հավերժահարս» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 15-ին, ժամը`18.00-ին:
Շնորհանդեսի ժամանակ Ելենա Ասլանյանը կպատմի իր ստեղծագործության, ժամանակակից աչքի ընկնող հայ գրող-արձակագիրների մասին: Կներկայացվի նաեւ ժամանակակից ռուս գրականության վիճակը, փիլիսոփայական հայացքները:
Միջոցառմանը կմասնակցեն գրականության եւ արվեստի ժողովրդական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռուսական բաժնից ունկնդիրներ, գրողներ, գրականագետներ եւ հայրենակիցներ:




























