Չի կարելի արդարացնել սեփական թերությունները վատ հարեւաններով: Այս մասին, այսօր` փետրվարի 14-ին, Ապարան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու, երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու հավելել. «Ինքդ քեզ հարգել սկսելու համար, առաջին հերթին անհրաժեշտ է ուղղել սեփական թերությունները»:

«Ես չեմ ամաչում վստահություն խնդրել սեփական ժողովրդից: Ես չեմ խուսափել պատասխանատվության իմ բաժնից: Ամեն ինչ, ինչ ես արել եմ, եղել է ձեր աչքի առջեւ եւ դուք ազատորեն կարող եք կատարել ձեր ընտրությունը: Հոգու խորքում ես գիտեմ ձեր որոշումը, գիտեմ, որովհետեւ ձեր առջեւ կանգնած եմ ոչ թե որպես երկար ճանապարհ անցած ղեկավար, այլ` որպես մեր երկրի ապագային հավատացող մարդ: Եվ այդ հեռանկարը մենք պետք է իրականացնենք միասին, որի անունն ապահով Հայաստան է:

Երբ մարդիկ հեռանկար են տեսնում, նրանք պատրաստ են ցանկացած զրկման: Դժվարությունները, որոնք մենք հաղթահարում ենք, պետք է մեզ փոխեն եւ մրցունակ դարձնեն այլոց նկատմամբ: Մենք նրանցից չենք, ովքեր հեշտ հանձնվում են, մեր հայրերն ու պապերը իրենց աչքի առաջ ունեցել են ազատ Հայաստանի երազանքը: Հենց դա է նրանց ոգեշնչել թշնամու դեմ պայքարում եւ այսօր մենք շարունակում ենք նրանց գործը:

Մեր խնդիրները միայն ներսում չեն: նրանք, ովքեր միշտ բողոքում են հարեւաններից, չեն ցանկանում ուղղել սեփական սխալները: Մենք պետք է առաջին հերթին ուղղենք մեր թերությունները, որպեսզի հարգենք մեզ: Միասին պետք է բռնենք այն պաշտոնյաների ձեռքը, ովքեր չարաշահում են իրենց դիրքը»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am