Ռուսաստանը կշարունակի նոր սերնդի տիեզերանավի ստեղծման աշխատանքը։ Այս մասին «Голос России» ռադիոկայանի հետ հարցազրուցում ասել է Ռուսաստանի դաշնային տիզերական գործակալլության ղեկավար Անատոլի Պերմինովը։ Նա նշել է, որ «Ռուսաստան» անունը կրող տիեզերանավը լինելու է Միացյալ Նահանգներում նախագծվող «Օրիոն» տիեզերանավի նմանօրինակը։
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ դադարեցնում է «Օրիոնի» ստեղծման ծրագրի ֆինանսավորումը։
Պերմինովը վստահեցրել է, որ նոր սերնդի տիեզերանավի ստեղծման աշխատանքին աջակցում է ՌԴ ղեկավարությունը, եւ ծրագրի ֆինանսավորման հետ կապված որեւէ բարդություն չի առաջացել։ Ըստ նրա՝ «Ռուսաստանի» դեպի տիեզերք առաջին մեկնարկը 2015 թվականին է ծրագրված։




























