Երեւանի ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 2 մլն դրամը <<16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման աշխատանքներին աջակցություն>> ծրագրով <<Երեւան>> հիմնադրամին հատկացնելու մասին որոշմանը: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Այս օրերին 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերում աշխատանքային եռուզեռ է, իսկ բնակիչներին այդ աշխատանքները փորձում են ներկայացնել իբրեւ Սերժ Սարգսյանի բարի կամքի դրսեւորում։ Ի դեպ, ավագանու նիստում կրկին մի քանի համայնքային նշանակության բնակարարններ օտարվեցին։ Բնակարաններ հիմնականում տրվում են բազմանդամ ընտանիքներին որտեղ ընտրողներն ավելի մեծ քանակ են կազմում»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։




























