«Ես, իհարկե, շատ շոյված եմ, որ դուք այդքան բարձր եք գնահատում Հայաստանի դերը: Պետք է ասեմ, որ Իրանը Հայաստանի շատ կարեւոր հարեւանն է, քանի որ հենց Իրանով եւ Վրաստանով ենք մենք ապահովում մեր կապն արտաքին աշխարհի հետ: Հայաստանի եւ Իրանի միջեւ փոխշահավետ հարաբերություններ են հաստատվել»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ «Chatham House»-ում ունեցած ելույթից հետո պատասխանելով հարցին, կարո՞ղ է արդյոք Հայաստանը կանխել Իրանի ատոմային ծրագիրը: Այդ մասին Լոնդոնից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Իրանը Նեթենզեում սկսել է ուրանի 20-տոկոսանոց ինքնուրույն հարստացման աշխատանքները: Այդ հանձնարարությունն օրերս տվել էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

ՄԱԳԱՏԵ-ն եւ միջազգային հանրությունը իրեն ց բացասական վերաբերմունքն են արտահայտել այդ կապակցությամբ, իսկ ԱՄՆ նախագահ Օբաման նոր, ավելի կոշտ պատժամիջոցներ է առաջարկել Իրանի դեմ: