Անցնող շաբաթում՝ փետրվարի 11-15-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 85 մլն դոլար եւ վաճառվել 86 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Նշենք, որ վերջին 1 տարում սա շաբաթական կտրվածքով  դոլարի վաճառքի ամենացածր ցուցանիշներից մեկն է;

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17,5 մլն դոլարի առք եւ վաճառք՝ 406.62 դրամ/1դոլար միջին փոխարժեքով:

Անցնող շաբաթում կտրուկ նվազել է եվրոյի առաջարկը՝ փոխանակման կետերում բանկերը գնել են միայն 4.9 մլն եվրո, սակայն վաճառել 13.9 մլն եվրո:

Փետրվարի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29 մլրդ դրամ (մոտ 70 մլն դոլար), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 39.1 մլն ԱՄՆ դոլար:  Շաբաթական վարկերի նման ծավալը (մոտ 110 մլն դոլար) միջին ցուցանիշ է: