Հայաստան կատարած այցի շրջանակում ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Թոդ Բանթինգի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել եղեռնի միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանից: