Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով հունվարի 21-ից հացադուլ է անցկացնում, մտադիր է այն դադարեցնել վաղը`նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելուց հետո:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի  շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը:

Ըստ նրա` Ղուկասյանի ինքնազգացողությունը նորմալ է, թեեւ արդեն 29-րդ օրն է` հացադուլ է անցկացնում:

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի աշխատանքային ժամանակացույցի` նախագահական ընտրությունների նախնական արդյունքները կհրապարկվեն այսօր` կեսգիշերից հետո:

Նշենք, Հայաստանում այսօր` փետրվարի 18-ին, նախագահական ընտրություններ են ընթանում: Ժամը ուղիղ 08:00-ին 41 ընտրատարածքներում բացվել են 1988 ընտրատեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին: