ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այս պահի դրությամբ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Հիվանդանոցի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գիշերը մնացել է հիվանդանոցում, առավոտյան նրան հետազոտել են, աջ ձեռքի ցավերը շարունակվում են: Բժշկի խոսքով` ֆիզիոթերապեֆտիկ միջոցառումները շարունակվում են, աջ ձեռքի ցավը մեղմելու նպատակով բուժումներ է ստանում:
Գագիկ Մանուկյանը նշեց, որ Պարույր Հայրիկյանը հայտնել է, որ պետք է մեկ ժամով գնա քվեարկության եւ վերադառնա: Հայտնի չէ` այսօր գիշերը Հայրիկյանը կմնա հիվանդանոցում, թե` ոչ:
Նշենք, որ Պարույր Հայրիկյանը ժամը 15.00-ին իր քաղաքացիական պարտքը պետք է կատարի Գողթն գյուղում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























