Հայաստանի նախագահական ընտրություններին հետեւելու համար Երեւանում գտնվող թուրքական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Երեւանում զբոսնելու ժամանակ այցելել են Այնթափի լահմաջոյով հայտնի սրճարան։
Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ «Այնթափի լահմաջոն» Թուրքիայից Երեւան այցելողների սիրված վայրն է, որի սեփականատեր Սարգիսի արմատները Այնթափից են։
Սարգիսը թուրք լրագրողներին թուրքերենով բարի գալուստ է մաղթել եւ լահմաջո հյուրասիրել։ Սարգիսը պատմել է, որ լահմաջո պատրաստելն ու թուրքերեն խոսելը սովորել է իր այնթափցի տատից։
Այնուհետ, թուրք լրագրողները հյուրասիրության համար շնորհակալություն են հայտնել եւ գոհ հեռացել։




























