Կյանքի 86-րդ տարում փետրվարի 11-ին մահացել է ճանաչված ռուս օպերային երգչուհի Իրինա Արխիպովան:

Life News-ի փոխանցմամբ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհին հոսպիտալացվել էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկը՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով:

Չնայած տարիքին՝ բուժման ինտենսիվ կուրսը որոշակի արդյունքներ էր տվել, եւ նա իրեն լավ էր զգում:

Սակայն բարելավումը, պարզվեց, ժամանակավոր էր: Կարճ ժամանակ անց նրա վիճակը կտրուկ վատացել էր:

Իրինա Արխիպովան ծնվել է Մոսկվայում՝ 1925 թվականի դեկտեմբերի 2-ին, ավարտել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը, 1948-53թ.թ. սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում: 1954-56թթ. եղել է օպերայի եւ բալետի Սվերդլովյան թատրոնի մենակատարը, 1956-88թթ. Մոսկվայի Մեծ թատրոնի մենակատարն էր: