Հայաստանում 2012 թ. աղքատության ընտանեկան նպաստ է ստացել 100.8 հազ. ընտանիք: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը; 2011 թ. աղքատության ընտանեկան նպաստ ստանում էր 84 հազ. մարդ:
Փոխարենը՝ 2012 թ. նվազել է միանվագ դրամական օգնություն ստացողների թիվը՝ 12.3 հազարից իջնելով 10.5 հազարի:
Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների անդամների թիվը 2012 թ. կազմել է 412 հազ.՝ 2011 թ. 363 հազարի համեմատ:
Նշենք, որ ՀՀ պետական բյուջեում նպաստների համար նախատեսված է 37.1 մլրդ դրամ: Ընտանեկան նպաստի բազային չափ է սահմանվել ամսական 16 հազ. դրամը:



























