Հայաստանցիները 2012 թ. սպառել են 14.4 հազ. տոննա խոզի միս, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը; 2011 թ. համեմատ խոզի մսի սպառումն ավելացել է մոտ 4 հազ. տոննայով կամ մոտ 38%-ով:
Ի տարբերություն 2011 թ., երբ խոզի մսի նկատմամբ պահանջարկը կիսով չափ բավարարվում էր տեղական խոզաբուծության հաշվին, ապա 2012 թ. տեղականի մասնաբաժինն իջել է մինչեւ 42.5%: Հայաստանը ներմուծել է 8.2 հազ. տոննա խոզի միս՝ նախորդ տարվա 5 հազ. տոննայի համեմատ:
Խոզի մսի սպառման աճին զուգահեռ՝ նվազել է հավի մսի սպառումը՝ տարեկան 44 հազ. տոննայից իջնելով մինչեւ 40 հազ. տոննա; Տավարի միսը շարունակում է մնալ ամենապահանջարկվածը՝ տարեկան մոտ 50 հազ. տոննա;
Բնակչության մեկ շնչի հաշվով հայաստանցիները տարեկան սպառում են մոտ 38 կգ միս:




























