Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում օնլայն ռեժիմով շարունակում է նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը: 00:30-ի տվյալներով, մշակվել են ձայների 1988 տեղամասերից 99-ի տվյալները: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
1. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան –65,37 % (35136 ձայն)
2. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան – 30,20% (16232)
3. «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան – 1,91% (1024)
4. «Ազգային ինքնորոշում միավորման> նախագահ Պարույր Հայրիկյան– 1,01% (544)
5. որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյան – 0,83% (445)
6. «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյան – 0,49% (263)
7. ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյան – 0,20% (107):





























