«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել եւ խնդրել է խուճապի չմատնվել, գիշերը չգնալ տեղամասեր, կռվի եւ այլ սադրանքների չենթարկվել: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Խնդրում եմ խուճապի չմատնվել, գիշերը չգնալ տեղամասեր, կռվի եւ այլ սադրանքների չենթարկվել:

Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքերը ամուր են:

Տեղում անհրաժեշտության դեպքում օգնության կհասնեն վստահելի անձինք:

Վտանգ կա, որ որոշ ուժեր կփորձեն սադրել ու ստվերել Րաֆֆիի հաղթանակը: Հիշեք նախընտրական իրադարձությունները: Զգոն, հանգիստ ու հավասարակշռված»,- նշել է նա: