Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում օնլայն ռեժիմով  շարունակում է նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը: 02:15-ի տվյալներով, մշակվել են ձայների 1988 տեղամասերից  756-ի տվյալները:  Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան  – 61,07% (331040 ձայն)
2. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան – 34,37% (186295)
3. «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան – 2,20% (11933)
4. «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյան– 1,11% (6039)
5. «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյան – 0,57% (3070)
6. որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյան –0,45% (2444)
7. ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյան –0,23% (1242):