Հայաստանում 2010 թվականի փետրվարի 1-ից 10-ը արձանագրվել է 38 Ճանապարհատրանսպորտային պատահար:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ պատահարների հետեւանքով մեկ մարդ զոհվել է, 46-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ի դեպ, 2009 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 42 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 14 անձ զոհվել է, 55-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: