Աբխազիայում փետրվարի 12-ին կայանալու է նախագահ Սերգեյ Բաղապշի երդմնակալության արարողությունը: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Աբխազիայի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում:

Արարողությանը մասնակցելու համար աբխազական մայրաքաղաք են ժամանելու Ռուսաստանի Դաշնության նահանգապետեր, Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին, Մերձդնեստրի առաջնորդ Իգոր Սմիռնովը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Բաղապշի խնդրանքով, արարողությունը լինելու է "հանդիսավոր, բայց համեստ՝ առանց շքեղությունների:

Հիշեցնենք, որ Աբխազիայի նախագահի ընտրությունները կայացել են 2009թ. դեկտեմբերի 12-ին: Հանրապետության ղեկավար երկրորդ անգամ դարձել է Սերգեյ Բաղապշը՝ հավաքելով 59,37 տոկոս ձայն:

Նրա հիմնական մրցակիցներից Ռաուալ Խաջիմբան հավաքել էր 15,4, Զաուր Արձինբան՝ 10,6, Բեսլան Բուտբան՝ 7,9, Վիտալի Բգանբան՝ 1,5 տոկոս ձայն: