Թաիլանդի հյուսիս-արեւմուտքում գտնվող Մահասարախամե քաղաքում բուդդիստական փառատոնի ժամանակ նետված նռնակի պայթյունի հետեւանքով նվազագույնը  չորս մարդ զոհվել, 50-ը վիրավորվել են

Ըստ տեղի ոստիկանների` անվտանգության ծառայության աշխատակիցները տեղի կրոնական խմբի համերգին մասնակցելու եկած հանդիսատեսների մեջ նռնակը ձեռքին տղամարդու էին նկատել: Նկատելով, որ իրեն շրջապատում են,  տղամարդը նետել է նռնակը, ինչից հետո այն պայթել է: Զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ չարագործը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Այնինչ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ հանցագործը ողջ է մնացել, սակայն ծանր վնասվածքներով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Ներկայումս  Թաիլանդի ոստիկանությունը պարզում է հանցագործի գործողությունների դրդապատճառները: