Նիգերիայի դատարանը Ռուսաստանի դեսպանատան հանձնարարականով ազատ է արձակել ռուս 15 ծովայինների, հաղորդել է Moran Security Group դատասեփականատեր-ընկերության ներկայացուցիչը:
Համաձայն այսօր դատարանից ստացված տեղեկության, որոշում է ընդունվել ՌԴ դեսպանությանը հանձնել բոլոր ռուս ծովայինների: Սակայն հետաքննությունը դեռ շարունակվում է:
«Այսինքն դա չի նշանակում Նիգերիայի կողմից մեր աշխատակիցներին անօրինական պատասխանատվության ենթարկելու գործողությունների լիովին վերացմանը»,- հայտարարել է նա` ընդգծելով, որ ոչ ոք չի հանել ցմահ ազատազրկման վերաբերյալ պատիժը, հայտնում է «Ռոսբալթը»:
Myre Seadiver նավը, որի վրա ռուս ծովայիններ կային, Նիգերիայի իշխանությունների կողմից գրավվել է 2012 թվականի հոկտեմբերի 19-ին, Լագոսա նավահանգստում` մաքսանենգության կասկածանքով: Նիգերիայի դատախազությունը պնդում է, որ ձերբակալվածներն ազգային անվտանգության սպառնալիք են ներկայացնում:




























