Հեռուստաընկերությունների աշխատակիցները լուծել են ձանձրացող շների խնդիրը. Իսրայելում ու ԱՄՆ-ում հայտնվել է DOGTV հեռուստաալիքը։ Այն մշակել է իսրայելական ընկերությունն ամերիկացի շնաբույծների հետ համատեղ, հաղորդում է Haaretz-ը։

DOGTV նոր ցանցը թողարկվել է Jasmine TV հառուստաընկերության բազայի վրա, որը պատկանում է իսրայերական Jasmine Group կորպորացիային։

DOGTV –ի գործադիր տնօրեն Գիլադ Նյումանն ասաց, որ ալիքի հանդիսատեսը, ըստ շնաբույծների հաշվարկի, պետք է հանգստացնի կենդանիներին եւ բարձրացնի նրանց տրամադրությունը, հաղորդում է «Վեստի.Ռու»-ն։

Նիկոլաս Դոդմանը՝ գիտական բազան նախապատրաստող մասնագետը, նշել է, որ ալիքի ձայնն ու պատկերը հատուկ հարմարեցված են շների աչքին ու ականջին։ Նկարը թույլ կտա շներին մոռանալ միայնությունից առաջացած դեպրեսիայի մասին, որն արտահայտվում է ապատիայով ու ախորժակի կորստով։ DOGTV-ի ներկայացուցիչների խոսքով, նրանք նպատակային խմբին կհրամցնեն եղբայրների մասին հաղորդումներ, ֆուտբոլ, ինչպես նաեւ դաշնամուրային համերգներ։ Ամերիկայում ծագրին բաժանորդագրվելն անվճար է։