Թեեւ անգլիական Ռիչարդ 3-րդ թագավորի մնացորդների վերաթաղման վեճում արդեն ահղթել է Լեսթեր քաղաքը, թագավորի ժառանգները պահանջում են որոշումը վերանայել հօգուտ Յորքի` հանուն թագավորի վերջին կամքի կատարման:

The Telegraph-ը մեջբերում է միապետի ժառանգների բաց նամակը, որում ասվում է, թե «հենց նման հուղարկավորությունը եղել է Ռիչարդի ցանկությունը»: «Ռիչարդը եղել է Յորքի տոհմի վերջին թագավորը եւ վերջինը Պլանտագենետների արքայատոհմից, որը կառավարել է Անգլիան 1154 թվականից»,- ասվում է Պլանտագենետների ժառանգների նամակում: Այն ստորագրել են Չառլզ Բրաները (17-րդ մեծ ժառանգորդ), Սթիվեն Գայ Նիկոլայը (16-րդ մեծ ժառանգորդ), Վանես Մարիա Ռոուն (16-րդ մեծ ժառանգորդ), Ջեյքոբ Դենիել Թայլերը (17-րդ մեծ ժառանգորդ), Փոլ Թայլերը (16-րդ մեծ ժառանգորդ) եւ այլք:

1485թ. Բոսվորթի ճակատամարտում զոհված լեգենդար միապետի մնացորդները հայտնաբերվել էին անցած տարվա սեպտեմբերին Լեսթերում` ավտոկայանատեղի տարածքում, իսկ փետրվարին գիտնականները հաստատել էին դրանց պատկանելությունը: Վերաթաղման հպայքարում էին Լոնդոնում վեսթմինսթերի աբբայությունը, Լեսթերի Սուրբ Մարտինի տաճարը եւ Յորքի տաճարը: Լեսթերը հաղթել էր, քանի որ Լեսթերի համալսարանն էր որոշում, թե որտեղ պետք է թաղվի միապետը: