Ժերար Դեպարիեն Ռուսաստանում ձեռք է բերել իր առաջին անշարժ գույքը: Վկայակոչելով հյուրընկալության ավանդույթները, Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Դեպարդիեին է հանձնել Գռոզնիի կենտրոնում գտնվող նոր բնակարանի բանալիները, որտեղ, դերասանն, ամենայն հավանականությամբ, հաճախ կայցելի` կապված նոր ֆիլմի նկարահանումների հետ:
Ինչպես նշում է НТВ-ն, Դեպարդիեի 5-սենյականոց բնակարանը գտնվում է էլիտար նորակառույց շենքի 27-րդ հարկում: Ֆրանսիացի դերասանն անմիջապես գնացել տեսել է բնակարանը, հավանել բացվող տեսարանը եւ որոշել անմիջապես վերենորոգում սկսել:
Դեպարդիեն, պարզվում , մեծ կահույք չի սիրում, ինտերիերում գնահատում է մեծ տարածությունը եւ սիրում է համեղ ուտել:




























