Եգիպտոսի հարավում գտնվող զբոսաշրջային Լուքսոր քաղաքում ընկել է զբոսաշրջիկներով լի օդապարիկը, զոհվել է 19 մարդ, եւս երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի տվյալներով` ընդհանուր առմամբ օդապարիկում եղել են 21 զբոսաշրջիկներ Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից եւ Հոնգկոնգից:

Ողբերգությունը տեղի է ունեցել լուսաբացին, երբ օդապարիկը թռչում էր հին քաղաքի վրայով: Անհայտ պատճառներով, օդապարիկն այրվել է 300 մետր բարձրության վրա:

Ենթադրաբար, այրման պատճառը գազի պայթյունն է եղել, որն օգտագործվում է որպես օդապարիկի վառելիք: