Մոտ 50 կետեր ափ են նետվել Չիլիի հարավային ծովափին: Նրանց գտել են ձկնորսները Մագելանի նեղուցի ափին:
Մարդիկ փորձել են կետերին վերադարձնել ջուր, այդ ժամանակ արդեն կետերից 5-ը սատկած են եղել:
Օդաչու կետերն ամենափոքր կետերն են աշխարհում: Նրանց երկարությունը կազմում է մոտ վեց մետր, իսկ քաշը` երեք տոննա:
Ամեն տարի ափ են նետվում եւ սատկում այդ տեսակի տասնյակ կաթնասուններ: Առ այսօր նրանց վարմունքի պատճառները գաղտնի են մնում:




























