Ամերիկայի բնակչության մարդահամարի բյուրոն իր պաշտոնական փաստաթղթերից հանում է «նեգր» (Negro) բառը: Այժմ սեւամորթ քաղաքացիների ռասայական պատկանելությունը կնշվի ԱՄՆ-ում ոչ վիրավորական «սեւ» (black) եւ «աֆրոամերիկացի» (African-American) բառերով:
Բյուրոյում բացատրել են, որ նման որոշում է կայացվել, քանի որ երկրի սեւամորթ բնակչության մեծ մասը «նեգր» բառն ընկալում են որպես վիրավորական եւ հնացած, երիտասարդ աֆրոամերիկացիներին դա հիշեցնում է այն դարաշրջանը, երբ իրենց երկրորդ կարգի մարդ էին համարում, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
2010թ. ացկացված համազգային հաշվառման փաստաթղթերում «ռասայական պատկանելություն» բաժնում պատասխանների տարբերակներից մեկը երեք բառերով է նշված եղել` «նեգր, սեւ կամ աֆրոամերիկացի»: Հաջորդ տարվանից վիճակագրական ծառայությունների լրացման թերթիկներում կմնան միայն վերջին երկու բառերը:




























