Մեքսիկայի Գուանախուատո նահանգում թռչնի գրիպի դեմ պայքարի շրջանակներում ավելի քան 2 մլն հավ են ոչնչացրել: Իշխանությունները շարունակում են տեսչական ստուգումներ անցկացնել թռչնաֆաբրիկաներում` տնային կենդանիների պատվաստումներ իրականացնելով:
Այդ ամենն սկսել է ազղել հավի մսի եւ ձվի գների վրա: Տեղի լրատվամիջոցները հայտնել են այդ ապրանքատեսակենրի գները մի փոքր աճել են, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»:
Մեքսիկայում թռչնի գրիպի ներկա ալիքը պայմանավորված է «էկզոտիկ» վիրուսով, որից հավերը պաշտպանված չեն: Մարդու առողջության համար այն վտանգ չի ներկայացնում:




























