Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը կստանա «պատվավոր Պապ» կամ «պատվավոր Հռոմի պոնտիֆիկ» տիտղոսը: Հեռացող պոնտիֆիկը կպահպանի իր պապական անունը` Բենեդիկտոս XVI, իսկ նրան դիմելիս կարելի է նախկինի պես ասել. «Ձերդ սրբություն»:

«Պատվավոր Պապը» կկրի սովորական սպիտակ փիլոն եւ շագանակագայույն, այլ ոչ կարմիր կոշիկներ:

Բենեդիկտոս XVI Պապը վերջին անգամ հանրությանը կհայտնվի իր ամառային նստավայրի պատշգամբից: Փետրվարի 28-ին նա ուղղաթիռով կհեռանա Վատիկանից: