Նիգերիան 500 հազար դոլար է պահանջում ռուսական Myre Seadiver նավը կալանքից հանելու համար, որի անձնակազմին կ ազատել էին նախօրեին: Այդ մասին հայտնել է Նիգերիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Պոլյակովը:
«Թեեւ Նիգերիայի դատարանը վճռել էր բավարարել ռուս 15 նավաստիների ազատման մասին ռուսական դեսպանատան միջնորդությունը, նիգերիական կողմը պնդում է, որ նավի ազատման համար պետք է վճարվի 500 հազար դոլար», - պատմել է նա, հաղորդում է gazeta.ru-ն:
Լագոսի նավահանգստում 15 մարդուց բաղկացած անձնակազմով Myre Seadiver նավի կալանման մասին հայտնի էր դարձել նախորդ տարվա հոկտեմբերի 23-ին: Նավում մի քանի միավոր հրազեն էր հայտնաբերվել եւ 8,5 հազար փամփուշտ:
Դեկտեմբերի վերջին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ դիվանագիտական բանակցությունների արդյունքում որոշվել էր ռուսաստանցիներին թույլ տալ հայրենիք վերադառնալ, սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նավաստիները հանձնվել էին Նիգերիայի ոստիկանությանը եւ կկանգնեն դատարանի առաջ:
Ռուսաստանցիների ազատման հարցի քննարկումը բազմիցս հետաձգվել էր: Այնուամենայնիվ, նախօրեին դատարանը ազատել է նրանց՝ ռուսական դեսպանատան միջնորդությամբ:




























