YouTube տեսահոսթինգը սկսել է փորձարկել մի գործառույթ, որը թույլ է տալիս օգտատերին ընտրել հոլովակից առաջ  «երկար» գովազդը կամ տեսանյութը նայելու ընթացքում «գովազդային  դադարը», հաղորդում  է The Next Web-ը:

Որոշ դեպքերում կարելի է նշել նաեւ, թե առաջարկված գովազդային հոլովակներից որը դիտել տեսանյութից անմիջապես առաջ:  Առաջարկված «երկար» գովազդի տեւողությունը տատանվում է 30 վայրկյանից մինչեւ երկու րոպե:

Եթե օգտատերն ընտրում է գովազդային դադարը կամ սահմանված ժամկետում ոչինչ չի ընտրում, դիտելու  ընթացքում նրան ցույց է տրվում մի քանի գովազդային հոլովակ: Դրանց քանակությունը կախված է տեսանյութի տեւողությունից: YouTube-ի ներկայացուցիչները չեն ճշտել, թե այս նոր մեխանիզմը վերջնականապես երբ կգործի, գրում է «Լենտա.ռու»-ն: