Ֆինլանդիայի ոստիկանությունը հետաքննում է կրոնի անձեռնմխելիության խախտման դեպքը, որը տեղի է ունեցել Հելսինկիի կաֆեդրալ տաճարում. մի տղամարդ հեծանիվով մտել է տաճար:
Միջադեպը տեղի է ունեցել դեռեւս փետրվարի 11-ին, բայց ոստիկանությունը այդ մասին միայն հիմա է հայտնում:
Ինչպես հաղորդում է Fontanka.fi-ն, փետրվարի 11-ի առավոտյան Հելսինկիի կաֆեդրալ տաճարին մի հեծանվորդ է մոտեցել, սակայն ոչ թե հեծանիվը թողել է դրսում, այլ հենց հեծանիվով էլ մտել է ներս:
Տաճարում նա վերցրել է Ավետարանը եւ նետել հեծանիվի անիվների տակ, որից հետո հանգիստ իր հետ վերցրել է պատից կախված տախտակն ու հեռացել:




























