ԱՄՆ Ինդիանա նահանգում դատավոր եւ համատեղության կարգով Լայզա Թրեյլոր-Վոլֆը մեղադրվում է մասնագիտական էթիկայի խախտման մեջ, նա սեռական կապի մեջ էր մտել իր որդու տարիքին մի դատապարտյալի հետ:

Լայզան եղել է 26-ամյա Սքոթ Ուոմփլերի պետական պաշտպանը: Երիտասարդը մեղադրվում էր ծանր հանցագործությունների, այդ թվում` կողոպուտների եւ ավազակային հարձակումների մեջ, եւ սիրավեպ է սկսվել նրա ու փաստաբանի միջեւ: Սեռական հարաբերությունները շարունակվել են, երբ Լայզայի սիրեկանը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման:

Պարզվել է, որ 2012թ. հունիսի 15-ին Թրեյլոր-Վոլֆը եկել է Ինդիանայի Պերու քաղաքում գտնվող Miami բանտ, որտեղ տեսակցության սրահում հանդիպել է սիրեկանին:

Բանտի պահնորդները նկատել են նրանց եւ հայտնել ղեկավարությանը: Լայզա Թրեյլոր-Վոլֆին ներկայացվել է էթփիկայի խախտման միանգամից չորս մեղադրանք: